Մեր մրցակիցները. Իտալիան հաղթեց Հունաստանին
00:49, 13 Հոկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի որակավորման J խմբի (նույն խմբում է նաև Հայաստանի թիմը) 7-րդ տուրի շրջանակներում Իտալիայի ազգային թիմը Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց Հունաստանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իտալացիներն առաջին կեսում ակնհայտ առավելություն ունեին, ինչը փաստում էր վիճակագրությունը: Երկրորդ կեսում տանտերերին հաջողվեց գրավել Հունաստանի հավաքականի դարպասը նախ 63-րդ, ապա 78-րդ րոպեներին:
Հաջորդ հանդիպումը Իտալիայի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 15-ին՝ արտագնա խաղում մրցելով Լիխտենշտեյնի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում