Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Ֆուտբոլի ընտրանին կարևորագույն խաղում չհաղթեց Լիխտենշտեյնին

Ֆուտբոլի ընտրանին կարևորագույն խաղում չհաղթեց Լիխտենշտեյնին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի որակավորման J խմբի 7-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Լիխտենշտեյնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնակային րոպեներին ունեցած առավելությունը Հայաստանի ընտրանին գոլի վերածեց 18-րդ րոպեին, երբ հեռահար, դիպուկ  հարվածով աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը: Առաջին կեսի հետագա ընթացքում Հայաստանի ընտրանին ակնհայտ տիրում էր նախաձեռնությանը և ուղիներ փնտրում դեպի մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսում «առաջին համարով» գործում էր Հայաստանի ընտրանին, իսկ Լիխտենշտեյնը երբեմն օգտագործում էր արագ հակագրոհելու իր հնարավորությունները: Հենց այդպիսի մի հակագրոհի ժամանակ Լիխտենշտեյնի ընտրանին օգտվեց իր բացառիկ հնարավորություններից մեկից և հավասարեցրեց հաշիվը: Աչքի ընկավ Ֆրիկը: Հանդիպման վերջնամասում Հայաստանի ընտրանին գրոհում էր անդադար և ամբողջ ուժերով: Բայց խաղի ընթացքը բեկել չստացվեց, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Արմեն Գյուլբուդաղյանի սաները հաջորդ, խմբային փուլի գուցե ևս որոշիչ հանդիպումը կանցկացնեն հոկտեմբերի 15-ին՝ արտագնա խաղում մրցելով Ֆինլանդիայի ընտրանու հետ: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

 

 

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ