Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հոկտեմբերի 14-ին սպասվող իրադարձությունները

Հոկտեմբերի 14-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 14 –ին, Հայաստանում իր աշխատանքները կսկսի «Ավրորա» ֆորումը: Այն կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Նա կներկայացնի վերջին 5 ամիսների ընթացքում նախարարության կողմից իրականացրած աշխատանքները։ 

Վրաստանի վարչապետի Հայաստան այցին ընդառաջ վրացագետ Ջոնի Մելիքյանն ու  քաղաքագետ Նարեկ Մինասյանը կանդրադառնան երկու երկրների համագործակցության հեռանկարներին:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր վեբկայք ունի: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը կներկայացնի կայքի հնարավորությունները:

Երևանում կկայանա «Ճարտարապետություն և շինարարություն արդի խնդիրներ» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովը:

Ալեք Մանուկյան փողոցում տեղի կունենա Համահայկական 1-ին խաղերի կազմակերպիչ, պոլսահայ մարզիկ Շավարշ Քրիսեանի կիսանդրու բացման արարողությունը: Կիսանդրու հեղինակը ՀՀ վաստակավոր նկարիչ Դավիթ Մինասյանն է:

Հայաստանի ազգային գրադարանում Թարգմանչաց տոնի առթիվ կկազմակերպվի թարգմանության զարգացման պատմությունն արտացոլող գրականության ցուցադրություն:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]