1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը ՀՀ-ում տեսնում է խոշոր բիզնեսի իմիջն ու ընկալումը փոխելու անհրաժեշտություն

Փաշինյանը ՀՀ-ում տեսնում է խոշոր բիզնեսի իմիջն ու ընկալումը փոխելու 
անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում խոշոր բիզնեսի իմիջն ու ընկալումը փոխելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի գործարարների հետ բիզնեսին հետաքրքրող հարցեր ու ներդրումային ապագա ծրագրերի քննարկման ընթացքում:

«Խոշոր բիզնես ասելով մինչև հիմա նույնիսկ Հայաստանում հասկանում են ինչ-որ վատ բան, և սա լուրջ խնդիր է: Ես կարծում եմ, որ այս փոփոխությունը իրականում հիմա տեղի է ունենում, որովհետև սկսում են ավելի ու ավելի շատ խոշոր բիզնես ասելով հասկանալ ոչ այնքան վատ բան: Խոշոր բիզնեսը շատ կարևոր է, որ պետք է առաջնորդող դեր կատարի ու իր հետևից տանի փոքր և միջին բիզնեսը: Փոքր բիզնեսը նրա համար է, որ դառնա միջին բիզնես, միջին բիզնեսը նրա համար է, որ դառնա խոշոր բիզնես, իսկ խոշոր բիզնեսը նրա համար է, որ դառնա գլոբալ բիզնես»,- ասաց վարչապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]