Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել  հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի ընտանիքին

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել  հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ 
Լեոնովի ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանրահայտ տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես,ասվում է․

«Խորը ցավով տեղեկացա Ալեքսեյ Լեոնովի՝ մարդ-լեգենդի մահվան մասին, որը հավերժ կմնա մարդկության պատմության մեջ։

Ալեքսեյ Լեոնովը բազմիցս եղել է Հայաստանում, մեզ մոտ նրան լավ էին ճանաչում և անկեղծորեն սիրում էին: Իբրև նկարիչ՝ նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը:

Ալեքսեյ Լեոնովի անունը հավերժ կմնա մարդկանց հիշողության մեջ, ինչպես պատմության մեջ մնաց Յուրի Գագարինը, ինչպես հիշում են մայրցամաքներ հայտնաբերած ճանապարհորդներին և մեծ գիտնականներին, որոնք դարակազմիկ գիտական բացահայտումներ են իրականացրել: Նմանօրինակ մարդկանց կենդանության օրոք կանգնեցնում են հուշարձաններ, նվիրում են փոստային նամականիշներ, նրանց անունը միլիոնների շուրթերին է, նրանք շրջապատված են փառքով և համընդհանուր հարգանքով: Հենց նման մեծություններից էր տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս, գեներալ Ալեքսեյ Լեոնովը, որը մշտապես մնաց իբրև համեստ, անկեղծ և շփվող մարդ: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ