Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արագածոտնի մարզում ստորագրվեց ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող հուշագիր

Արագածոտնի մարզում ստորագրվեց ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը կնպաստի Արագածոտնում ՏՏ ոլորտի զարգացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուշագիրը հոկտեմբերի 12-ին անցկացվող «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում ստորագրեցին Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:

«Արագածոտնի մարզը ՏՏ քարտեզի վրա չի եղել: Այս հուշագրի կարևորությունը նրանում է, որ մենք հայտնվեցինք այդ քարտեզի վրա»,- ասաց մարզպետը:

Համագործակցության հուշագրով կողմերը համաձայնության են գալիս համատեղ գործունեության շրջանակներում միավորել իրենց ջանքերը նպաստելու Արագածոտնի մարզում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացին:

«Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի ընթացքում կներկայացվեն շուրջ 30 գործարար ծրագրեր, մարզի աշխատանքային միջավայրը, զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և տարբեր ոլորտներում առկա ներուժը:

Միջոցառման նպատակն է քննարկումների և փորձի փոխանակման միջոցով աջակցել մարզում իրականացվող ներդրումային ծրագրերին, ստեղծել նոր գործարար կապեր, բացահայտել բիզնես ոլորտում առկա խնդիրներն ու մշակել դրանց լուծման մեխանիզմները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]