Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մնալը կենաց-մահու խնդիր էր. Թել Աբյադից Հալեպ հասած հայերը պատմել են թուրքական ներխուժման մասին

Մնալը կենաց-մահու խնդիր էր. Թել Աբյադից Հալեպ հասած հայերը պատմել են 
թուրքական ներխուժման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Թել Աբյադ բնակավայրից Հալեպ հասած հայերը պատմել են Թուրքական ռազմական գործողություններից հետո այդ շրջանում եղած իրավիճակի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Հալեպի «Գանձասար» պարբերականը զրուցել է Հալեպ հասած Սարգիս Նազարյանի եւ Վանէս Քեչէրյանի հետ:  Նրանք Թել Աբյադում էին աշխատանքի նպատակով:

«Նախքան պատերազմը մեր գործը շատ լավ էր: Աշխատում էինք, մեր արդար վաստակն էինք  վայելում: Երբ օրեր առաջ թուրքական հարձակումը սկսվեց, կրակ տեղաց Թել Աբյադի ուղղությամբ:  Թուրքական զինված ուժերն օդային, ցամաքային ճանապարհով սկսեցին կրակել Թել Աբյադի և հարակից գյուղերի ուղղությամբ: Այդտեղ մնալը կենաց-մահու խնդիր էր, չէինք կարող մնալ: Ամեն բան թողեցինք և դուրս եկանք: Այդ ժամանակ դժոխային գիշեր անցկացրեցինք: Թուրքական սահմանի մոտ Սիրիայի հյուսիսարևելյան գյուղերը բուռն հրթիռակոծման ենթարկվեցին»,-ասել է Վանէս Քեչէրյանը:

Սարգիս Նազարյանը նշել էր, որ Հալեպում իրենց շատ լավ են դիմավորել:

«Հիմա իրավիճակն անորոշ է, սպասման մեջ ենք»,- ասել է Նազարյանը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]