Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հոկտեմբեր

Արցախի նախագահը մասնակցել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստին

Արցախի նախագահը մասնակցել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» 
կոնֆերանսի ամփոփիչ նիստին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Գյուղատնտեսության ներկան եւ ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստին:

Իր ելույթում Նախագահը նշել է, որ կոնֆերանսում քննարկվող թեմաները հետաքրքիր են ու պահանջված եւ առանձնակի տեղ են զբաղեցնում մեր հանրապետության սոցիալ-տնտեսական օրակարգում:

«Գյուղատնտեսությունն Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից է եւ այսուհետ էլ կմնա մեր հանրապետության տնտեսական համակարգի հիմնասյուներից մեկը: Այս ոլորտը գտնվում է պետության մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք, որ Արցախի գյուղատնտեսությունը լինի ճկուն, մրցունակ, լայնորեն օգտագործի տարբեր երկրների առաջատար փորձը եւ ժամանակակից տեխնոլոգիաները, բնական է, հաշվի առնելով մեր տեղական յուրահատկությունները: Եվ այս տեսակետից նման միջոցառումների անցկացումն Արցախում պահանջված է»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  երկրի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների եւ գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար եւ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» եւ «Երախտագիտություն» մեդալներով պարգեւատրել է Արցախի եւ Հայաստանի Հանրապետության կառավարական, գիտակրթական եւ գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ