Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը

Հագայում տեղի է ունեցել հայ-նիդերլանդական բարեկամական շրջանակի անդրանիկ 
նիստը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության` Նիդերլանդների Թագավորություն պաշտոնական այցի շրջանակում հոկտեմբերի 11-ին Հաագայում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամական շրջանակի անդրանիկ նիստը: Բարեկամության շրջանակը կհամանախագահեն ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ջոել Ֆորդեւինդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, նիստին ներկա են եղել Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, մշակութային եւ կրթական գործիչներ:

Նիստի ընթացքում ներկաները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ քաղաքական, տնտեսական, կրթական եւ մշակութային կապերի խորացման վերաբերյալ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]