1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Carlsberg-ը ներկայացրել Է աշխարհում առաջին թղթե շշերը՝ գարեջրի համար

Carlsberg-ը ներկայացրել Է աշխարհում առաջին թղթե շշերը՝ գարեջրի համար
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի Carlsberg գարեջրագործական կորպորացիան առաջին անգամ ներկայացրել Է թղթե կենսաքայքայվող շշերի երկու փորձարարական նմուշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է մամուլի տեղեկագրում, որը հոկտեմբերի 11-ին հրապարակվել Է ընկերության կայքում:
Շշերն ամբողջովին բաղկացած են կենսաբանական հումքից եւ պիտանի են երկրորդային վերամշակման համար: Դրանք պատրաստված են Էկոկայուն աղբյուրներից ստացված փայտի մանրաթելից: Հեղինակների խոսքով՝ ապագայում դա թույլ կտա շշերի արտադրության մեջ հրաժարվել պլաստիկից:
Դանիական գարեջրագործական կորպորացիան հիմնվել Է 1847 թվականին ձեռնարկատեր Յակոբ Կրիստիան Յակոբսենի կողմից: Դրա կենտրոնակայանը գտնվում Է Կոպենհագենում: Ընկերությունը գարեջուր Է թողարկում առեւտրական տարբեր մակնիշների ներքո, ներառյալ Carlsberg-ը, Tuborg-ը, Kronenbourg-ը, Baltika-ն եւ շատ ուրիշներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]