1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը Ուզբեկստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Երևան

Նիկոլ Փաշինյանը Ուզբեկստանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Երևան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոեւի հետ հանդիպման ժամանակ նրան պաշտոնական այցով հրավիրել է Երևան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր պատմական հանդիպում ունեցանք Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոևի հետ: Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանի և Ուզբեկստանի ղեկավարները երբեք պաշտոնական հանդիպում չեն ունեցել, և սա առաջին նմանատիպ հանդիպումն է: Նախագահ Միրզիոևն ինձ հրավիրեց պաշտոնական այց կատարել Տաշքենդ: Ես էլ նրան հրավիրեցի պաշտոնական այց կատարել Երեւան»,- նշել է ՀՀ վարչապետը:

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]