Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թեհրանը հաստատել Է Կարմիր ծովում իրանական լցանավի վրա հարձակման վարկածը

Թեհրանը հաստատել Է Կարմիր ծովում իրանական լցանավի վրա հարձակման վարկածը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հոկտեմբերի 11-ին հաստատել Է, որ իրանական լցանավը Կարմիր ծովում հարձակման Է ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV իրանական հեռուստաալիքը:

ԱԳՆ-ում նշել են, որ լցանավի վրա գրոհել են երկու անգամ, ինչից հետո այն վնասվածքներ Է ստացել: Նախարարության ներկայացուցիչը նաեւ ասել Է, որ միջադեպի հետաքննությունը շարունակվում Է: Նա չի նշել հարձակման հնարավոր մեղավորներին: Ավելի վաղ լցանավի սեփականատեր Իրանի ազգային նավթընկերությունը հայտնել Է, որ Կարմիր ծովում՝ սաուդյան Ջիդդա նավահանգստից մոտավորապես 96 կմ հեռավորության վրա գտնվող իրանական լցանավի վրա երկու պայթյունի ենթադրյալ պատճառը հրթիռային հարվածն Է:

Պայթյունները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 05:00-ին եւ 05:20-ին: Սկզբնապես հաղորդվել Էր, որ պայթյունների հետեւանքով հրդեհ Է առաջացել , բայց ավելի ուշ ընկերությունը հերքել Է այդ տեղեկատվությունը: Լցանավի անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել: Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին հայտնել Է, որ Կարմիր ծովում իրանական լցանավի դեմ ձեռնարկված գրոհը հանգեցրել Է նավթի մեծ արտահոսքի եւ շրջակա միջավայրի զգալի աղտոտման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]