Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՄ-ի գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը

ԵՄ-ի գագաթնաժողովում կքննարկվի Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության՝ հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու Է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը Սիրիայում «Խաղաղության ակունք» գործողության կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտարարել Է Ֆրանսիայի՝ Եվրոպայի գործերի եւ արտաքին գործերի նախարարին առընթեր պետքարտուղար Ամելի դե Մոնշալենը:

Նա այդ մասին ասել Է France Inter ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով Սիրիայում ձեռնարկված գործողության պատճառով Անկարայի դեմ ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ հարցին: Մոնշալենը նշել Է, որ Սիրիայի հյուսիսում «սարսափազդու պայմաններ են ստեղծվում խաղաղ բնակիչների համար»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին:

Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում: Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը:

Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն Է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը: Թուրքիան ահաբեկիչներ Է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]