Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ-ն ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած նախաձեռնություն. Փաշինյան

ՀՀ-ն ողջունում է ԱՊՀ-ում տնտեսական համագործակցության խորացման ցանկացած 
նախաձեռնություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ԱՊՀ երկրների շրջանում տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացներին ընդլայնմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Թուրքմենստանի՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին և թուրքմեն գործընկերներին նիստը բարձր մակարդակով կազմակերպելու, ջերմ ընդունելության համար:

«Չեմ կարող չնշել, որ շատ տպավորված եմ Աշխաբադով, հրաշալի ճարտարապետությամբ, ի դեպ ես առաջին անգամ եմ այստեղ: Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Թուրքմենստանին ԱՊՀ նախագահության ընթացքում կատարած աշխատանքի համար, որն ուղղված է ԱՊՀ զարգացմանը: Ձեր արդյունավետ աշխատանքն իր արտացոլումն է գտել մեր համագործակցության օրակարգային հարցերի վրա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը ողջունում է տնտեսական, ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը ԱՊՀ երկրների շրջանում: Փաստաթուղթը նախանշում է համագործակցության համար ռազմավարական նշանակության կարևոր նպատակներ, որոնց հասնելու համար, անհրաժեշտ է համակարգված և հետևողական աշխատանք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Օրակարգային հարցերից Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց համատեղ ուղերձը ԱՊՀ ժողովուրդներին, միջազգային հանրությանը Հայրենական մեծ հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:

«Շատ կարևոր է մեր երիտասարդներին ինֆորմացնելը մեր երկրներում ինչպես, նաև այլ պետություններում այն կարևոր դերի մասին, որը խաղացել են մեր ժողովուրդները ֆաշիզմի դեմ պայքարում: Տարբեր գնահատականներով այդ տարիներին սպանվել է մոտ 300 հազար հայ»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ մեր ազգի ներկայացուցիչները պայքարել են խորհրդային բանակի շարքերում: Նրա խոսքով, Հայաստանը աջակցում է յուրաքանչյուր կառուցողական քայլի՝ ուղղված  այդ տարիների պատմական իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանմանը, ինչպես նաև դեմ է հանդես գալիս, այն բոլոր փորձերին, որոնցով փորձ է արվում անել սուբյեկտիվ մեկնաբանություն:  

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքմենստանում է: Նա մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]