Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ահաբեկչության դեմ պայքարն ազգային անվտանգության մարմինների առաջնահերթություններից է.ԱԱԾ տնօրեն

Ահաբեկչության դեմ պայքարն ազգային անվտանգության մարմինների 
առաջնահերթություններից է.ԱԱԾ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՇՀԿ ՀՏԿ) գործադիր տնօրեն Ջումախոն Գիյոսովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԱԱԾ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, ներկայացնելով կառույցի գործառույթները՝ Ջումախոն Գիյոսովը նշեց, որ գործադիր կոմիտեն համակարգում է ահաբեկչության, անջատողականության և ծայրահեղականության դեմ պայքարում կազմակերպության անդամ պետությունների իրավասու մարմինների փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ ՇՀ կազմակերպության առաջնահերթություններից է միջազգային համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև՝ գործընկեր պետությունների ներգրավումը ՇՀ կառույցի ահաբեկչության դեմ պայքարի համատեղ աշխատանքներում: 

Բարձր գնահատելով ՇՀ կազմակերպության՝ ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ԷդուարդՄարտիրոսյանը նշեց, որ ահաբեկչության սպառնալիքը 21-րդ դարում մարդկության առաջ ծառացած գլոբալ խնդիրներից է, և հետևաբար, ահաբեկչության դեմ պայքարն ազգային անվտանգության մարմինների գործունեության առաջնահերթություններից է: Էդուարդ Մարտիրոսյանը շեշտեց նաև, որ ՀՀ ԱԱԾ-ն պատրաստակամ է համագործակցել ՇՀ կազմակերպության հետ և համատեղ ուժերով պայքարել միջազգային ահաբեկչության վտանգների չեզոքացման ուղղությամբ:

Այս համատեքստում կազմակերպության գործադիր կոմիտեի պատվիրակության աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն  առաջինն էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]