Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

ԱՄՆ-ը կարող Է որպես միջնորդ հանդես գալ Թուրքիայի եւ քրդերի միջեւ բանակցություններում. Թրամփ

ԱՄՆ-ը կարող Է որպես միջնորդ հանդես գալ Թուրքիայի եւ քրդերի միջեւ բանակցություններում. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում Է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական գործողության հետ կապված իրավիճակում կա գործողությունների երեք տարբերակ, որոնցից մեկը՝ միջնորդությունն Է Թուրքիայի եւ քրդերի միջեւ բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Միացյալ Նահանգների ղեկավարը հոկտեմբերի 10-ին գրել Է իր Twitter-ում:

«Մենք 100 տոկոսով հաղթել ենք «Իսլամական պետություն» խալիֆայությանը, մենք այլեւս զորք չունենք Սիրիայի՝ Թուրքիայի կողմից գրոհի ենթարկված շրջանում: Մենք հիանալի կատարեցինք մեր աշխատանքը: Այժմ Թուրքիան գրոհում Է քրդերի վրա, նրանք միմյանց դեմ պատերազմում են 200 տարի: Մենք ընտրություն ունենք երեք տարբերակից՝ հազարավոր զինծառայողներ ուղարկել եւ ռազմական հաղթանակ տանել, լրջորեն հարվածել Թուրքիային ֆինանսական առումով ու պատժամիջոցների օգնությամբ կամ միջնորդ դառնալ Թուրքիայի եւ քրդերի միջեւ համաձայնագրի կնքման համար»,- գրել Է նա:

ԱՄՆ-ի նախագահն ընդսմին հայտնել Է, որ ԱՄՆ-ը կարող Է շատ խիստ միջոցների դիմել Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ