Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Դեկտեմբեր

ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ եվրոպական երկիր Թուրքիայից պահանջել Է կանգնեցնել գործողությունը Սիրիայում

ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ եվրոպական երկիր Թուրքիայից պահանջել Է կանգնեցնել գործողությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ եվրոպական երկիր Թուրքիայից պահանջել Է կանգնեցնել գործողությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում, քանի որ այն չի լուծի այդ երկրի անվտանգության խնդիրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՄԱԿ-ի կենտրոնակայանում Սիրիայի հյուսիսի իրադրության շուրջ նախօրյակին կայացած փակ կոնսուլտացիաներից հետո հայտարարել Է ՄԱԿ-ին առընթեր Գերմանիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Յուրգեն Շուլցը, որը հանդեսԷ եկել ՄԱԿ-ի ԱԽ-ի «եվրոպական հնգյակի»՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Բելգիայի եւ Լեհաստանի, ինչպես նաեւ հայտարարությունը պաշտպանած Էստոնիայի անունից:

«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիս-արեւելքում թուրքական ռազմակական գործողությունից,-հայտարարել Է նա:- Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել միակողմանի ռազմական գործողությունը եւ գտնում ենք, որ այն չի լուծի այն խնդիրները, որոնք մտահոգում են Թուրքիային»:

«Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունն Էլ ավելի կապակայունացնի տարածաշրջանի իրադրությունը , կխորացնի քաղաքացիական բնակչության տառապանքները եւ նոր փախստականների հայտնվելու պատճառ կդառնա Սիրիայում եւ ամբողջ տարածաշրջանում»,- հավելել Է Գերմանիայի ներկայացուցիչը: Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել Է Սիրիայի հյուսիսում այսպես կոչված «Խաղաղության աղբյուր» գործողությունն սկսելու մասին, որն, ինչպես հայտարարվել Է՝ ուղղված Է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ