Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԽ  քարտուղարը հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության պատվիրակության հետ

ՀՀ ԱԽ  քարտուղարը հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության 
պատվիրակության հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի գործադիր կոմիտեի (ՇՀԿ ՀՏԿ ԳԿ) տնօրեն Ջումախոն Գիյոսովի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, հանդիպման մեկնարկին քարտուղար Գրիգորյանը ողջունել է ՇՀԿ ՀՏԿ գործադիր կոմիտեի պատվիրակությանը Հայաստանում և նշել, որ Հայաստանը հետաքրքրված է կապերի խորացման առկա հնարավորություններով։

Միաժամանակ, ԱԽ քարտուղարը հյուրերի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման վրա, որը Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից Սիրիայի Հանրապետության տարածք ներխուժելու հետևանք է։ Հայաստանը վճռականորեն դեմ է արտահայտվում նման գործողություններին և կոչ է անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել:

Քարտուղար Գրիգորյանը հատուկ կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի գործում միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը, ինչպես նաև ՇՀԿ ՀՏԿ գործունեության կարևորությունն այս համատեքստում։

Քարտուղարը, մասնավորապես, նշել  է. «Հայաստանը հաստատակամորեն մերժում է ահաբեկչությունն իր բոլոր տեսակներով և դրսևորումներով՝ անկախ դրա հիմքում ընկած պատճառներից, շարժառիթներից ու նպատակներից: Ահաբեկչական գործունեությունը չպետք է շաղկապվի և նույնականացվի որևէ կոնկրետ քաղաքակրթության, կրոնի կամ էթնիկ խմբի հետ»:

Ջումախոն Գիյոսովը իր հերթին ներկայացրել է իր պատվիրակության նպատակները, Հայաստանի և ՇՀԿ հարաբերությունների ներկայիս մակարդակը,  օրակարգը և նախապատրաստվող միջոցառումները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]