Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան մարաթոն»-ի կապակցությամբ հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն

«Երևանյան մարաթոն»-ի կապակցությամբ հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ 
կլինեն

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի հետ հոկտեմբերի 13-ին կանցկացնի «Երևանյան մարաթոն» վազքի մրցույթը, մեկնարկը՝ ժամը 08:00-ին, Ստ. Շահումյանի անվան հրապարակից: Այդ կապակցությամբ Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մարաթոնն ունի 5 տարբեր մրցատարածություն: Մասնակցության համար սահմանված է որոշակի վճար.

1կմ վազքուղի (7-12 տարեկան երեխաների համար)- 7000 ՀՀ դրամ

5կմ վազքուղի (13 տարեկան և ավելի բարձր տարիք ունեցողների համար)  - 7000 ՀՀ դրամ

12կմ վազքուղի (16 տարեկան և ավելի բարձր), - 10000 ՀՀ դրամ

21,1կմ (18 տարեկան և ավելի բարձր)  - 13000 ՀՀ դրամ

42,2կմ վազքուղի (18 տարեկան և ավելի բարձր) - 20000 ՀՀ դրամ


Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ վազքի ավարտից հետո։ Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ:

Կազմակերպությունների և դպրոցների համար թիմային գրանցման դեպքում գործում են զեղչեր: Ստեղծվել է անվճար մարզման ակումբ:
Վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ:

Մարաթոնի անցկացմամբ պայմանավորված՝ նույն օրը՝ ժամը 07:00-ից մինչև 14:30-ն, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:

Տրանսպորտային միջոցների համար փակ կլինեն մասնավորապես Հանրապետության և Ստ. Շահումյանի անվան հրապարակները, Վազգեն Սարգսյան փողոցը՝ 07:00-ից, Խորենացի, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները՝ ժամը 07:45-ից: Երթևեկության համար նույն ժամից փակ կլինի նաև Հրազդանի կիրճի մինչև Դավթաշենի կամուրջ ընկած հատվածը: Փակ կլինեն Հաղթանակի կամուրջը, Աթենքի փողոցը, Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորիչ խաչմերուկը, Արգիշտի, Բեյրութի, Վ. Սարգսյան փողոցները, Աբովյան փողոցից Պուշկինի փողոցով մինչև Սախարովի հրապարակ, Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոցով մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածները:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]