Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լոնդոնում տեղի կունենա Կոնգո շիմպանզեի վրձնած նկարների ցուցահանդեսը

Լոնդոնում տեղի կունենա Կոնգո շիմպանզեի վրձնած նկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի The Mayor Gallery-ում դեկտեմբերի 3-ից մինչեւ 19-ը տեղի կունենա Կոնգո անունով շիմպանզեի վրձնած նկարների ցուցահանդես-վաճառքը: Այդ մասին, ինչպեսմ տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Artnet-ը:

Այցելուներին կցուցադրեն 55 նկար, որոնց արժեքը կազմում Է 1800-ից 7400 դոլար:

Դրանք պատկանում են նկարիչ եւ կենդանաբան Դեսմոնթ Մորիսին: Հենց նա Է 1956 թվականին մատիտ տվել Կոնգոյին, երբ ուսումնասիրում Էր կապիկների ստեղծագործական ունակությունները:

Երեք տարվա ընթացքում Կոնգոն վրձնել Է ավելի քան 400 նկար: Դրանցից մի քանիսն իրենց հավաքածուների համար գնել են Պաբլո Պիկասոն, Խուան Միրոն եւ Սալվադոր Դալին: Շիմպանզեն տուբերկուլյոզից մահացել Է 1964 թվականին: 2005 թվականին շիմպանզեի աշխատանքներից երեքը Bonham’s աճուրդում վաճառվել են 25 հազար դոլարով՝ ավելի թանկ, քան Ուորհոլի եւ Ռենուարի նկարները՝ նույն աճուրդում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]