Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նազարբաեւը հայտարարել Է, որ չի ափսոսում Ղազախստանի նախագահի պաշտոնը թողնելու համար

Նազարբաեւը հայտարարել Է, որ չի ափսոսում Ղազախստանի նախագահի պաշտոնը թողնելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է, որ չի ափսոսում պետության ղեկավարի պաշտոնը թողնելու համար եւ այդ որոշումը ճիշտ Է համարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրեթե 30 տարի Ղազախստանը ղեկավարած Նազարբաեւը նախագահի իր լիազորությունները վայր Է դրել մարտի 20-ին: «Իհարկե, չեմ ափսոսում (պաշտոնը թողնելու համար), որովհետեւ դա եղել Է բոլոր կողմերից բացարձակապես կշռադատված որոշում:

Նախեւառաջ՝ շնորհակալություն ժողովրդին, որն այս բոլոր տարիներին ընտրում Էր, եւ ես պետության ղեկավարն Էի: Երկրորդ՝ հարկավոր են փոփոխություններ, ոչ մի բան տեղում կանգնած չի մնում, հարկավոր են նոր մարդիկ, նոր կադրեր, ցանկացած այլ մարդ. նա իր հայացքներն ունի, իր վերաբերմունքը, ուստի դա միանգամայն մտածված քայլ Էր: Այնպես որ չեմ ափսոսում, կարծում եմ, որ ճիշտ եմ վարվել հանուն ժողովրդի, հանուն Ղազախստանի»,-ասել Է Նազարբաեւը «Խաբար» պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում, որից Twitter-ի իր Էջում հատվածներ Է հրապարակել նրա մամուլի քարտուղար Այդոս Ուքիբայը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]