Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Հոկտեմբերի 11-ին սպասվող իրադարձությունները

Հոկտեմբերի 11-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքմենստանում է: Նա ներկա կլինի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվա ընդառաջ Առողջապահության նախարարությունում մասնագետները կներկայացնեն այդ ուղղությամբ կատարված քայլերը և անելիքները:

Մատենադարանում իր աշխատանքները կսկսի «Արևելք-Արևմուտք. Հովհ. Թումանյանը և հեքիաթի թարգմանության արվեստը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը:

Ստեփանակերտում կկայանա Արցախի բարեկամների համաժողովը: Մասնակցելու են Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբերի ներկայացուցիչներ, պատվիրակություններ: Համաժողովին հանդես կգա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։

Ճանաչված թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը կայցելի Խոսքի զարգացման կենտրոն: Միջոցառումը խորհրդանշելու է Նարեկ Հախնազարյանի՝ որպես «Հավատ» ՀԿ-ի «Բարի կամքի դեսպան» առաքելության մեկնարկը:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հանդիսավորությամբ կբացվի «Արաբական անկյուն»: Այն հիմնվել է ՀՀ-ում ԱՄէ դեսպանատան աջակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ