Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանը նշել Է ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության բարձր մակարդակը

Մնացականյանը Լավրովի հետ հանդիպմանը նշել Է ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ 
փոխգործակցության բարձր մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 10-ին Աշգաբադում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք այսօր լավ հնարավորություն ունենք Աշգաբադում ԱՊՀ ԱԳՆԽ-ի շրջանակում անցկացնել երկկողմ հանդիպում եւ տեսնել, թե ինչպես ենք մենք կատարում մեր ղեկավարների՝ ՌԴ նախագահի եւ Հայաստանի վարչապետի պայմանավորվածությունները»,-ասել Է Լավրովը հանդիպման սկզբում:

Նրա խոսքով՝ երկրների միջեւ շատ ինտենսիվ երկխոսություն Է ընթանում թե՛ առաջին դեմքերի, թե՛ արտաքին գործերի նախարարների, թե՛ արտաքին քաղաքական գերատեսչությունների աշխատակիցների մակարդակով՝ չխոսելով արդեն շատ ինտենսիվ տնտեսական փոխգործակցության մասին: «Այնպես որ մենք այսօր կկարողանանք պարզել՝ Էլի ինչ Է անհրաժեշտ անել, որպեսզի ամեն ինչ ընթանա առանց որեւԷ խափանման»,-նշել Է Լավրովը:

«Անշուշտ, սա շատ լավ հնարավորություն Է՝ քննարկելու մեր գործակցությունը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՀԿ-ում, Եվրախորհրդում, ՄԱԿ-ում եւ, իհարկե, հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն միավորումներում»,-հավելել Է ՌԴ ԱԳ նախարարը: Իր հերթին Զոհրաբ Մնացականյանը նույնպես նշել Է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցության մեծ ինտենսիվությունը: Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ «կարծիքների դրական փոխանակում Է ընթանում միջազգային օրակարգի, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի շուրջ»:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ