1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զարեհ Սինանյանը մանրամասներ է հայտնել Սիրիայում հայ բնակիչների անվտանգության ապահովման վերաբերյալ

Զարեհ Սինանյանը մանրամասներ է հայտնել Սիրիայում հայ բնակիչների 
անվտանգության ապահովման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Թել Աբյադ քաղաքի ազգությամբ հայ բնակիչները հեռացել են և շարժվում են դեպի Հալեպ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մանրամասներ է հաղորդել Սիրիայի զարգացումների մասին և անդրադարձել իրենց անելիքներին՝ հնարավոր այլ իրադարձությունների համատեքստում:

-Պարոն Սինանյան, Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողություններով պայմանավորված արդյո՞ք կապի մեջ եք Սիրիայի հայ համայնքի, մեր դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Ինչպիսի՞ թարմ տեղեկություններ կարող եք հաղորդել:

- Այո՛, կապի մեջ եմ մեր համայնքի և մեր դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև համագործակցում եմ մեր այն գերատեսչությունների հետ, որոնք ներգրավված են այս աշխատանքներում: Թարմ տեղեկություններ ունեմ, որ Թել Աբյադ քաղաքի հայազգի բնակիչները հեռացել են և շարժվում են դեպի Հալեպ: Կամիշլի մեր հայրենակիցները դեռ իրենց բնակավայրում են: Նշեմ, որ ի տարբերություն Կամիշլիի, որտեղ միայն ռմբակոծություններ են, Թեյ Աբյադի շուրջ արդեն ցամաքային ռազմական գործողություններ են տեղի ունենում:

-Կա՞ն տեղեկություններ, թե այն տարածքներում, որտեղ Թուրքիայի կողմից ռազմական գործողություններ են իրականացվում, որքան թվով հայեր են ապրում: Արդյո՞ք կապ կա այդ ընտանիքների հետ: Այդ տարածքներից դուրս եկած հայ ընտանիքներ արդեն կա՞ն:

-Թել Աբյադի 16 հայ ընտանիքներն այս պահի դրությամբ մոտենում են Հալեպին: Հենց հասնեն Հալեպ, անհատական կապ ենք հաստատելու նրանց հետ: Կամիշլիում կա մոտ 430 հայ ընտանիք, որոնց հետ կապ ենք պահպանում մեր դիվանագիտական ներկայացուցիչների միջոցով:

-Հաշվի առնելով, որ Սիրիայում ռազմական գործողություններով պայմանավորված, հայ համայնքը նախկինում հումանիտար խնդիրների բախվել է, Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը ի՞նչ ծրագրեր է նախատեսում այս փուլում հնարավոր այլ զարգացումների հետ կապված:

 -Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը համագործակցում է և համագործակցելու է այլ գերատեսչությունների հետ, որպեսզի ստեղծենք ամենաապահով պայմանները մեր հայրենակիցների համար և ամենակարևորը՝ չունենանք մարդկային կորուստներ:          

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]