Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Արենի. գինու տոն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ

Արենի. գինու տոն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արենիում տոն է. արդեն 11-րդ անգամ հոկտեմբեր ամսի առաջին շաբաթ օրն անցկացվում է «Արենի գինու փառատոնը»: Գյուղի ամբողջ երկայնքով տեղի բնակիչներն ու գինեգործները ներկայացնում ու հյուրասիրում են իրենց պատրաստած գինիները: Հարյուրավոր զբոսաշրջիկները վայելում են տոնական օրվա ամեն մի ակնթարթը:

«Այս տարի գարնանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հովանավորն էր «Երևանի գինու օրեր»-ի, իսկ հիմա պատիվ ունենք հովանավորը լինելու Արենիում կազմակերպվող այս տոնակատարությանը: Մեր հիմնական նպատակն է օժանդակել արտադրողներին, վերամշակողներին, ընդհանրապես՝ փոքր և միջին բիզնեսին: Այս ուղղությունը մեզ համար շատ կարևոր է: Արդեն 4 տարի է, որ ՓՄՁ-ների համար կազմակերպում ենք անվճար դասընթացներ և դրանցից մի մասը վերաբերում է տուրիզմի ոլորտին՝ մասնավորապես հյուրատնային բիզնեսին: Նրանց ենք փոխանցում միջազգային փորձ՝ տեղայնացված միջազգային փորձ, և փորձում ենք օժանդակել այդ կազմակերպություններին՝ ավելի լավ կազմակերպելու իրենց բիզնեսը, ավելի լավ մենեջմենթ անելու, ավելի լավ HR քաղաքականություն վարելու, ավելի լավ մարքեթինգ անելու և ընդհանրապես՝ ավելի լավ բիզնես ունենալու համար: Մենք հավատում ենք, որ փոքր և միջին բիզնեսը մեր տնտեսության հիմնասյուններից մեկն է և ամեն ինչ անում ենք, որպեսզի փոքր և միջին բիզնեսին կարողանանք տալ լավագույն փորձը, որը որ կուտակվել է ամբողջ աշխարհում»,- իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Յուրաքանչյուր տարի Արենի գինու փառատոնին մասնակցողների թիվը զգալիորեն աճում է. այս տարին ևս բացառություն չէ: Փառատոնի շնորհիվ միջազգային և ներքին զբոսաշրջային շուկայում Արենին հայտնի է որպես գինեգործության հնագույն օրրան և գրավիչ զբոսավայր:

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ