Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի փառատոնը

Երևանում առաջին անգամ կանցկացվի «Բարեփոխելով աշխարհը» 
հեռուստահաղորդումների և կինոյի փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում կանցկացվի «Բարեփոխելով աշխարհը» հեռուստահաղորդումների և կինոյի անդրանիկ փառատոնը: Փառատոնի լավագույն ֆիլմերը և հեռուստանախագծերը hոկտեմբերի 15-ին և 16-ին կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավելի քան 2000 հայտից փառատոնի ընտրող հանձնաժողովը, որի կազմում  հայտնի կինոգործիչներ են,  կինոարտադրության և հեռուստատեսության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, ընտրել է լավագույններին՝ մի քանի անվանակարգում։ 

«Հատուկ ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի նիդեռլանդական «Ահաբեկչություն՝ վախի աղբյուր» ֆիլմը։ Ռեժիսոր Քամիել Ցվարտը փորձում է հասկանալ,  թե ինչը կարող է պատասխան լինել ահաբեկչության աճող վախին, որը պարուրում է Եվրոպան և ինչպես կարող է նա՝ նորաթուխ հայրը, կանխել սեփական վախի փոխանցումը նորածին որդուն: «Ահաբեկչություն, վախի աղբյուր»-ը վավերագրական ֆիլմ է, որը նոր լույս է սփռում աճող վախի մշակույթի վրա հանրության մեջ: 

«Լավագույն վավերագրական լիամետրաժ  ֆիլմ» անվանակարգում ցուցադրվել է «Բուրկինաբեի վերելքը դիմադրության արվեստը Բուրկինա Ֆասոյում» կինոնկարը, որը ներկայացնում է Արևմտյան Աֆրիկայում գտնվող փոքր երկում արվեստագետների, երաժիշտների և ակտիվ քաղաքացիների կենսունակ մի համայնք, որը Թոմաս Սանկարայի հեղափոխական ոգու կրողն է։ Ռեժիսորը Յարա Լին է։ 

«Վավերագրական կարճամետրաժ ֆիլմ և ռեպորտաժ» անվանակարգում կցուցադրվի Խավիեր Չակոնի հեղինակած ընդամենը 8 րոպե տևողությամբ «Ուխտասար»-ը՝ ամփոփ հայացք Լատինական Ամերիկայի ամենավտանգավոր և ամենամեծ գետոներից մեկում ապրող երեխաների կյանքին և երազանքներին։ 

«Հեռուստաշարք» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Գետոյում ծնված և մեծացած» շարքը Քենիայից, որը ստեղծել է Յոհան Մոթելսոնը։ «Մոսկվա» կինոթատրոնում հնարավոր կլինի դիտել դրա առաջին մասը, որը Քենիայի  ետնախորշերից մեկի ճարտարապետության, մշակույթի և առօրյա կյանքի մասին է։  

Մրցութային  ծրագրի միակ գեղարվեստական ֆիլմը  ընթացքում կլինի նաև գեղարվեստական ֆիլմը Թիմ Սփարքսի «Ամարայկա»-ն է։ Այն անօրինական ներգաղթյալ Ռոբերտոյի պատմությունն է, որը փորձում է օրինական կարգավիճակ ստանալ ԱՄՆ-ում։ Նրա ջանքերը անսպասելիորեն խափանվում են, երբ նա պարզում է, որ հայր պիտի դառնա իսկ ԱՄՆ կառավարությունը որդեգրել է «Զրոյական հանդուրժողականություն» քաղաքականությունը և գործի է դրել երեխաների տարանջատման պրակտիկան։ 

Մրցույթից դուրս կցուցադրվի հայ ռեժիսոր Դիանա Կարդումյանի «TOMBÉ» կարճամետրաժը։

Դիանա Կարդումյանին կշնորհվի  «Հանդիսատեսի համակրանք» (The People’s Award) մրցանակը։  

Արտամրցութային ծրագիրը կմեկնարկի պաշտոնական բացմանը նախորդող շաբաթ և կիրակի օրերին։ 

Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովի այգում կցուցադրվի լիբանանցի աշխարհահռչակ ռեժիսոր Նադին Լաբակիի վերջին՝ «Կափառնայում» ֆիլմը, որն այս տարի Ժյուրիի մրցանակին է արժանացել  Կաննում։ «Կափառնայում»-ը («Քաոս») պատմում է լիբանանցի Զեյնի (Զեյն ալ-Ռաֆիա) մասին, որը դատի է տալիս սեփական ծնողներին իրեն կյանք տալու «հանցագործության» համար: Ֆիլմում Զեյնի ճանապարհն է՝ անվախ փողոցային տղայից դեպի 12-ամյա կարծրացած «մեծահասակը», որը փախչում է իր անփույթ ծնողներից և գոյատևում է փողոցներում։ 

Կիրակի օրը, հոկտեմբերի 13-ին, The Loft-ում կցուցադրվի «Հետադարձում» վավերագրական ֆիլմը, որը հետևում է «Մայամիի բոցավառ անիվներ» անվասայլակային բասկետբոլի թիմի արկածախնդիր ճամփորդությանը՝ NWBA ազգային առաջնությանը մասնակցելիս։ 

Փառատոնային օրերին  հատուկ ցուցադրություններ կլինեն նաև «Մոսկվա» կինոթատրոնում։ Հոկտեմբերի 15-ին կներկայացվի Սերգեյ Սարկիսովի «Ընտրությունը»։ Վավերագրականը պատմում է 2018-ի գարնանը Հայաստանում Թավշյա հեղափոխության և խաղաղ ցույցերի մասին։ 

Նույն օրը փառատոնը և  «Ավրորա» ֆորումը կներկայացնեն Քենեթ Կարլսոնի «Նուբայի սիրտը» ֆիլմ, որը պատմում է ամերիկացի կաթոլիկ բժիշկ, 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինայի աշխատանքի մասին Սուդանի Նուբայի լեռներում։ Թոմ Քաթինան ներկա կլինի ցուցադրությանը։ Կլինի նաև հարցուպատասխան։

Ռեժիսոր Քենեթ Քարլսոնին կշնորհվի փառատոնի «Համամարդկային ազդեցություն» (The Global Impact Award ) հատուկ մրցանակը։ 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]