Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Սիրիացի քրդերի ներկայացուցիչը կոչ Է արել ԵՄ-ին՝ Թուրքիայից հետ կանչել դեսպաններին

Սիրիացի քրդերի ներկայացուցիչը կոչ Է արել ԵՄ-ին՝ Թուրքիայից հետ կանչել դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի դեմոկրատական խորհրդի քաղաքական թեւի՝ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ահմեդը հայտարարել Է, թե հարկավոր Է, որ ԵՄ-ի երկրները Թուրքիայից հետ կանչեն դեսպաններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք խնդրում ենք ԵՄ-ի պետություններին, համաշխարհային հանրակցությանը՝ Անկարայից հետ կանչել իրենց դեսպաններին»,-լրագրողներին ասել Է Ահմեդը՝ գտնվելով Եվրախորհրդարանում:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել Է Սիրիայի հյուսիսում այսպես կոչված «Խաղաղության աղբյուր» գործողությունն սկսելու մասին, որն, ինչպես հայտարարվել Է՝ ուղղված Է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական օդուժը նույն օրը հարվածներ Է հասցրել Ռաս Էլ Այն քաղաքին Սիրիայի Հասեկե նահանգում: Ավիահարվածների Է ենթարկվել Թուրքիայի հետ սահմանի եւս մեկ սիրիական քաղաք՝ Թել Աբյադը:

Ավելի ուշ հայտարարվել Է գործողության ցամաքային մասի սկսվելու մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալների համաձայն, զինվորականները Սիրիայի հյուսիսում հարվածներ են հասցրել քրդական կազմավորումների 181 թիրախի: Սիրիայի հեռուստատեսության տվյալներով՝ Ռաս Էլ Այն, Ղամըշլի, Դարբասիա եւ Ալ Մաշրաֆա սահմանամերձ քաղաքների թուրքական գնդակոծման հետեւանքով զոհվել Է ութ խաղաղ բնակիչ, վերքեր Է ստացել եւս 20 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]