1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳ նախարարություն. Agence France-Presse

Թուրքիայի դեսպանին կանչել են Ֆրանսիայի ԱԳ նախարարություն. Agence France-Presse

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը Սիրիայում Անկարայի ռազմական գործողության կապակցությամբ գերատեսչություն Է կանչել Փարիզում Թուրքիայի դեսպանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դիվանագիտական մի աղբյուր:

«Դեսպանն օրվա երկրորդ կեսին կանչվել Է» Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն, հավելել Է աղբյուրը: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանն իր Twitter-ում գրել Է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող Է խախտել եվրոպական անվտանգությունը, այն անհրաժեշտ Է դադարեցնել: «Ես դատապարտում եմ Սիրիայում Թուրքիայի սկսած միակողմանի գործողությունը,-ընդգծել Է նա:-Այն սպառնալիքի տակ Է դնում ջանքերն անվտանգության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործող կոալիցիայի հումանիտար օգնության ոլորտում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]