Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԽ-ն կքննարկի Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցը

 ՀՀ ԱԽ-ն կքննարկի Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը կքննարկի Սիրիայում բնակվող հայերի անվտանգության ապահովման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Մեր ուշադրության կենտրոնում են սիրիական այն համայնքները, որտեղ հայ բնակչություն կա: Այս պահին հանձնարարական կա՝ քննարկելու, հասկանալու, թե ինչպես ենք մենք կարողանալու Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունն ապահովել, նաև հասկանանք, թե ինչպիսի օգնություն ենք կարողանալու ցուցադրել: Անվտանգության խորհրդի գրասենյակում ավելի մանրամասն քննարկումները կմշակենք ու օրվա վերջին ավելի մանրամասն քննարկումներ կունենանք»,- ասաց Գրիգորյանը:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի Զինված ուժերը ներխուժել են Սիրիայի Հանրապետություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է այդ ներխուժումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]