Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՄ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները բացառեց հարկային հանգրվանների սեւ ցուցակներից

ԵՄ-ն Արաբական Միացյալ Էմիրությունները բացառեց հարկային հանգրվանների սեւ ցուցակներից

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Շվեյցարիան ու եւս հինգ երկիր բացառել Է հարկային հանգրվանների եվրոպական երկու սեւ ցուցակից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին տարածված հայտարարության մեջ, որի նիստը՝ Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարների մակարդակով, տեղի Է ունեցել Լյուքսեմբուրգում:

«Հոկտեմբերի 10-ին ԵՄ-ի խորհուրդը համաձայնել Է Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մարշալյան կղզիները բացառել այն երկրների ու տարածքների եվրոպական ցուցակից, որոնք ԵՄ-ի հետ չեն համագործակցում հարկերի վճարումից խուսափելու հարցում: Նա նաեւ հաստատել Է, որ Ալբանիան, Կոստա-Ռիկան, Մավրիկիոսը, Սերբիան եւ Շվեյցարիան վաղաժամկետ կատարել են հարկային համագործակցության գծով իրենց բոլոր պարտավորությունները եւ անհրաժեշտ բարեփոխումներ են անցկացրել, որպեսզի համապատասխանեն լավ հարկային վարչարարության եվրոպական սկզբունքներին: Այս երկրները կբացառվեն հարկային հանգրվանների վերաբերյալ ԵՄ-ի խորհրդի Հավելված 2-ից (հարկային հանգրվանների այսպես կոչված «գորշ ցուցակ», որոնք հայտարարել են հարկային ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցելու մտադրության մասին, բայց դեռեւս անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկել դրա համար»,-ասված Է փաստաթղթում:

Այսօրվա որոշումից հետո ֆիսկալ ոլորտում ԵՄ-ի հետ չհամագործակցող հարկային հանգրվանների հիմնական սեւ ցուցակում մնացել Է ինը պետություն ու տարածք՝ ամերիկյան Վիրջինյան կղզիները, Ամերիկան Սամոան, Բելիզը, Ֆիջին, Օմանը, Սամոան, Տրինիդադը եւ Տոբագոն, Վանուատուն: Եվրամիության կողմից հարկային հանգրվանների սեւ ու գորշ ցուցակներն ստեղծվել են 2017 թվականին նախորդ տարիների ընդգրկուն հարկային այնպիսի սկանդալների արդյունքում, ինչպիսիք են՝ «Պանամայի դոսիեն» կամ «Լյուքսեմբուրգյան դոսիեն», երբ ԶԼՄ-ներ տեղեկություններ արտահոսեցին ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների ու գործարարների հարյուրավոր օֆշորային հաշիվների ու ընկերությունների վերաբերյալ, որոնք օֆշորներն օգտագործել են հարկերի վճարումից խուսափելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]