Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Գործադիրը հաստատեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը

 Գործադիրը հաստատեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. 
ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

«Ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ՝ հատկապես դատական համակարգի արդյունավետության, անկախության և դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրները, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության դիտողությունները և առաջարկությունները, դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որոնց հիման վրա սահմանվել են Ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները»,- ասաց Գրիգորյանը:

Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը):




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ