Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը 424 մլն դրամ կտրամադրի «Հայանտառ»-ին՝ մոտ 150 հա անտառվերականգման համար

 Կառավարությունը 424 մլն դրամ կտրամադրի «Հայանտառ»-ին՝ մոտ 150 հա 
անտառվերականգման համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 424 մլն դրամ դրամաշնորհի տեսքով կտրամադրի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում անտառվերականգնման աշխատանքների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցը հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախատեսվում է 425 մլն 840 հազար դրամ նախատեսված գումարից 424 միլիոնը դրամաշնորհի տեսքով տրամադրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին անտառվերականգնման աշխատանքների համար, իսկ 1.2 միլիոնը վերադարձնել պահուստային հիմնադրամ: Այս աշխատանքները աննախադեպ են: Մոտ 150 հա անտառվերականգնում և զուգահեռ տարբեր այլ աշխատանքներ կիրականացվեն»,- ասաց Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]