Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Marvel-ը կարող Է գերհերոսական ֆիլմ նկարահանել բացառապես կանանց մասնակցությամբ. Variety

Marvel-ը կարող Է գերհերոսական ֆիլմ նկարահանել բացառապես կանանց մասնակցությամբ. Variety
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Marvel Studios կինոստուդիան կարող Է ֆիլմ նկարահանել գերհերոսների մասին, որում բոլոր դերակատարները կլինեն կանայք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հանդեսը՝ վկայակոչելով դերասանուհի Բրի Լարսոնի խոսքը, որն ստուդիայի մի քանի կինոնկարներում եղել Է Քերոլ Դենվերս կամ Միսս Մարվել անունով հերոսի դերակատարուհին:
Լարսոնի խոսքով՝ իրենք մյուս դերասանուհիների հետ միասին խաղացել են Marvel-ի կինոնկարներում. ավելի վաղ բացառապես կին գերհերոսների մասնակցույթամբ կինո ստեղծելու հեռանկարը քննարկել են ստուդիայի ղեկավար Քեւին Ֆայգիի հետ: «Ես կասեի, որ Marvel-ի դերասանական կազմից բազմաթիվ կանայք մոտեցել են Քեւինին եւ ասել. «Մենք միասին կզբաղվենք դրանով: Մենք ցանկանում ենք դա անել»,-հանդեսը մեջբերում Է դերասանուհու խոսքը:
«Դուք հասկանում եք, որ ես չեմ պատասխանատվություն կրում Marvel-ի ապագայի համար,-նշել Է Լարսոնը:-Բայց եթե մենք իսկապես այրվենք դա անելու ցանկությունից, եթե մենք սիրով վերաբերվենք դրան եւ ամբողջ աշխարհում մեծ թվով մարդիկ կխոսեն այն մասին, որ դա ցանկանում են, հնարավոր Է, որ դա պատահի»:
Ռեժիսորներ Աննա Բոդենի եւ Ռայան Ֆլեքի «Կապիտան Մարվել» կինոնկարը (2019 թ.), որտեղ գլխավոր դերը կատարել Է Բրի Լարսոնը, համաշխարհային վարձույթում հավաքել Է ավելի քան 1,1 մլրդ դոլար: Դրա հետ միասին այս տարի 1 մլրդ դոլարի սահմանը հաղթահարել են Marvel-ի արտադրության եւս երկու ֆիլմերի դրամական մուտքերը:
Դրանցից առաջինը՝ Գայ Ռիչիի «Ալադինը» (2019 թ.), համաշխարհային վարձույթում հավաքել Է ավելի քան 1,05 մլրդ դոլար: Երկրորդը՝ «Վրիժառուները. եզրափակիչ»-ը (2019 թ.), դրամական մուտքերի պատմական ռեկորդ Է սահմանել՝ վարձույթի ընթացքում վաստակելով գրեթե 2,8 մլրդ դոլար՝ առաջ անցնելով նախորդ ռեկորդակրից՝ Ջեյմս Քեմերոնի «Ավատարը» (2009 թ.) բլոքբասթերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ