Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում հակադարձել է ԼՂՀ-ի վերաբերյալ ադրբեջանցի պատգամավորի ստահոդ ելույթին

ԱԺ պատգամավորը ԵԱՀԿ ԽՎ-ում հակադարձել է ԼՂՀ-ի վերաբերյալ ադրբեջանցի 
պատգամավորի ստահոդ ելույթին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում անդամ երկրների պատվիրակների առաջ բացահայտել է Լեռնային Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը` կտրուկ հակադարձելով ադրբեջանցի պատգամավորի հայտարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնջորյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում հրավիրված ասուլիսում:

«Հիմնական հանձնաժողովի նիստում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ևս մեկ անգամ  փորձեց ԼՂՀ-ի հարցով մանիպուլացնող հայտարարություն անել: Սակայն հայկական պատվիրակությունը մշտապես պատրաստ է նմանատիպ ելույթներին պատշաճ պատասխան տալու: Ադրբեջանական պատվիրակության անդամը խնդրել էր ելույթի համար ավելի երկար ժամանակ տրամադրել` հերթական անգամ շեշտելով իրենց միակողմանի դիրքորոշումը ԼՂՀ-ի հարցում: Պատվիրակը նաև ցինիկ հայտարարություն էր արել` հռետորական հարց ուղղելով, թե ով է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Եվ ես իմ շուրջ 10 րոպե տևողությամբ ելույթում ճշգրտումներ եմ արել, նշել, որ Լյուքսեմբուրգում ԵԱՀԿ ԽՎ-ի ընդունած տարեկան հռչակագրով հստակ ֆիքսվել է, որ ԼՂՀ հակամարտությունը պետք է լուծվի 3 սկզբունքների` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման հիման վրա, և ադրբեջանական պատվիրակությունը կողմ է քվեարկել ընդհանուր հռչակագրին»,-ասաց Կոնջորյանն ու նշեց` ադրբեջանցիները, մերժելով ազգերի ինքնորոշման և մարդկանց իրավունքների դրույթը, ըստ էության հակասում են իրենք իրենց:

Կոնջորյանը հակադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ աղավաղված տեղեկություններին: Պատգամավորը ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին ներկայացրել է նաև օրեր առաջ Տավուշում ադրբեջանական կողմի կրակոցների արդյունքում զոհված հայ զինծառայողի մասին: Կոնջորյանը նաև շեշտել է Ադրբեջանում հայատյացության խորը մակարդակի մասին, հիշեցրել հայ սպային քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի մասին:

Հայ պատգամավորի ելույթից հետո կառույցում բավականին առանցքային երկրների ներկայացուցիչներ մոտեցել են իրեն, գոհունակություն հայտնել ելույթի համար, հետաքրքրվել, թե իրականում ով է Ռամիլ Սաֆարովը:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները կայացել են հոկտեմբերի 4-6-ը Մարակեշում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]