Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հոկտեմբեր

Պուտինի հետ անձնական հանդիպում «պետք Է լինի, եթե մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը». Զելենսկի

Պուտինի հետ անձնական հանդիպում «պետք Է լինի, եթե մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը». Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն առայժմ դիտարկվում Է միայն միջազգային մակարդակով՝ «նորմանդական ձեւաչափով»:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է Կիեւում ընթացող մամուլի ասուլիսում, որը YouTube-ում հեռարձակում Է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը: Ընդսմին նա բացատրել Է, թե ինչու հնարավոր չԷ իր անձնական հանդիպումը Պուտինի հետ: «Այդ մասին ոչ ոք չի խոսում, որովհետեւ բոլոր դեմ են»,-նշել Է նա, չճշտելով, թե ում մասին Է խոսքը: Մինչդեռ, Ուկրաինայի ղեկավարի կարծիքով, Պուտինի հետ անձնական հանդիպում «պետք Է լինի, եթե մենք ցանկանում ենք ավարտել պատերազմը»: Նա հիշեցրել Է, որ վերջին ժամանակներս Ռուսաստանի հետ հարաբերություններում միմյանց ընդառաջ քայլեր են կատարվում. մասնավորապես Կիեւին եւ Մոսկվային հաջողվեց պայմանավորվել կալանավորների փոխանակման շուրջ, ինչը մեծ հաջողություն դարձավ, ինչպես նաեւ Շփման եռակողմ խմբի շրջանակում Դոնբասում զորքերի տարանջատման շուրջ: «Մենք պետք Է հանդիպենք, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ առաջընթաց կա»,-հավելել Է Զելենսկին:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ