Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվեց էլեկտրաէներգիա արտադրող ընկերությանը

Մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվեց էլեկտրաէներգիա արտադրող 
ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» փակ բաժնետիրական ընկերությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշման նախագիծը հոկտեմբերի 10-ի գործադիրի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

«Նախագծով առաջարկվում է բավարարել «ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող ապրանքները մաքսատուրքից ազատելու համար ներկայացված հայտը: Սարքավորումները ներմուծվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար: Արտադրությունն իրականացվելու է Սյունիքի մարզում: Ընկերությունը գործում է 2015 թվականից: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 27.5 մլրդ դրամի ներդրում, որից 10.9 միլիարդն արդեն իսկ իրականացվել է: Մնացած մասը նախատեսվում է իրականացնել սարքավորումների ձեռքբերման, տեղադրման, ինչպես նաև տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար»,- ասաց Ավանեսյանը:

Ներկայումս առկա է 151 աշխատատեղ, միջին աշխատավարձը՝ 413 հազար դրամ: Ներդրումային ծրագրի շրջանակում արդեն ստեղծվել է 10 նոր աշխատատեղ՝ 750 հազար դրամ միջին աշխատավարձով:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.4 մլրդ ՀՀ դրամ, մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմելու է 513 մլն դրամ, որից պետական բյուջե մուտք չի գործելու 6.3 մլն ՀՀ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]