Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հանրապետությունում կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում

Հանրապետությունում կիրականացվի ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ 
կենտրոնացված հաշվառում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն ընդունեց «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

«Հանրապետությունում այժմ ընտանիքում բռնության դեպքերի վերաբերյալ կենտրոնացված հաշվառում չի իրականացվում: Ընտանիքում բռնության երևույթի տարածվածությունը, ծավալները և դրսևորման ձևերի մասին տեղեկատվությունը ձևավորվում է իրավապահ մարմինների կողմից արձանագրված դեպքերի, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունների հիման վրա, ինչը հնարավորություն չի տալիս մեզ բացահայտել ընտանիքում բռնության դեպքերի տարածվածությունը և գործոնները, գնահատել ընտանիքում բռնության դրսևորման օրինաչափությունները և այլն»,- ասաց Գասպարյանը:

Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ որոշման ընդունումը բյուջեի միջոցների վրա ազդեցություն չի ունենա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]