Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը ձեռնտու Է երկու երկրներին. Զալկալիանի

Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը ձեռնտու Է երկու երկրներին. Զալկալիանի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնումը շահավետ Է երկու երկրների համար ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, եւ դա պետք Է տեղի ունենա հնարավորինս շուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 10-ին հայտարարել Է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգում:

«Կարծում եմ՝ որքան ավելի շուտ վերականգնվի ավիահաղորդակցությունը, այնքան ավելի լավ կլինի ինչպես Վրաստանի, այնպես Էլ Ռուսաստանի, ինչպես նաեւ այն հարաբերությունների համար, որոնք կան մարդկանց միջեւ: Այս դիրքորոշումը ես արձանագրել եմ նաեւ Նյու Յորքում (ՌԴ ԱԳ նախարարի հետ) կայացած հանդիպմանը եւ ցանկանում եմ մեկ անգամ եւս կրկնել, որ, չնայած վերջին ժամանակներս ստեղծված վիճակին, Ռուսաստանի ոչ մի քաղաքացի ոչ միայն բռնության, այլեւ վիրավորանքի զոհ չի դարձել Վրաստանում»,-ասել Է Զալկալիանին: Զալկալիանին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպել Է սեպտեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում: Դա բարձր մակարդակի առաջին շփումն Էր 2008 թվականից հետո: Ինչպես ավելի ուշ հայտարարել Է Լավրովը, Վրաստանի ԱԳ նախարարը հետաքրքրվել Է, թե Ռուսաստանը երբ Է վերականգնելու ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]