1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայկական առևտրային ցանցի գործարար ֆորումին

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայկական առևտրային ցանցի գործարար ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է  Հայկական առևտրային ցանցի 4-րդ գործարար ֆորումին: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով ֆորումի մասնակիցներին՝ փոխվարչապետը նշել է, որ պատմության ընթացքում հայերը գլոբալ առևտրային ազգ են եղել՝ ցանցեր ստեղծելով Սինգապուրից մինչև Վենետիկ, Կահիրեից մինչև Ամստերդամ: Այս նույն տրամաբանությամբ այսօրվա միջոցառումը մի հարկի տակ է հավաքել հաջողակ գործարարների աշխարհի տարբեր ծայրերից՝ հիանալի հնարավորություն ստեղծելով Հայաստանի և Սփյուռքի գործարար համայնքների միջև նոր կամուրջներ կառուցելու համար:

Տիգրան Ավինյանն ասել է, որ  Հայաստանի քաղաքական իշխանությունը ստանձնել է ներառական, նորարար և տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն կառուցելու հանձնառությունը։ Նպատակն է կերտել այնպիսի պետություն, որը կլինի մրցունակ և կապահովի իր քաղաքացիների բարօրությունը: Այժմ ընթանում են խորքային բարեփոխումներ՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը, տեղի և օտարերկրյա ներդրողների համար լավագույն պայմաններ ստեղծելուն: Իսկ վերջերս մեկնարկել է համապարփակ հանրային կառավարման բարեփոխումների գործընթացը, որը նախատեսում է վարչարարական բեռի առավելագույնս թեթևացում, բոլոր ծառայությունների հասանելիության կտրուկ բարձրացում մեկ պատուհանի սկզբունքի կիրառման և թվայնացման միջոցով: 

Փոխվարչապետը ընդգծել է, որ պետության զարգացման ճանապարհին կարևոր է հայրենիք-սփյուռք հարաբերությունների վերափոխումը։ Այդ համատեքստում նա կոչ է արել մասնակիցներին Հայաստանը դիտարկել որպես իրենց բիզնեսի զարգացման երկիր։ Օրինակները բազմաթիվ են թե ինչպես են Սփյուռքի մեր հայրենակիցները ստեղծել ու զարգացրել իրենց ձեռնարկությունները Հայաստանում՝ արդյունքում ոչ միայն ապահովելով կայուն զբաղվածություն, այլև կորպորատիվ մշակույթի զարգացում, մրցակցության միջոցով շուկայում որակի բարձրացում։

Տիգրան Ավինյանն ասել է, որ հայության հաջողության ամենակարևոր գործոններից մեկը գաղափարների ու փորձի մշտական շրջանառությունն է Հայաստանի և Սփյուռքի միջև, իսկ դրա համար հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ պետք է իրականացնել: Այս առումով կառավարությունը մտածում է, օրինակ, մասնագիտական հայրենադարձության մասին՝ նպատակ ունենալով բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող մեր հայրենակիցների համար վերադառնալու բարենպաստ պայմաններ ստեղծել: Փոխվարչապետը նշել է, որ ընդամենը այս շաբաթ անցկացվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը, որը լավ առիթ էր աշխարհի տարբեր ծայրերում հաստատված հայերի, ինչպես նաև օտարազգիների համար տեսնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա լայն հնարավորությունները և մտածելու Հայաստանում այս ուղղությամբ գործունեություն ծավալելու մասին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]