Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Գործադիրն առաջարկում է հաշմանդամության կարգ տալ նաև զինվորական ծառայությունից 5 տարի անց

Գործադիրն առաջարկում է հաշմանդամության կարգ տալ նաև զինվորական 
ծառայությունից 5 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է զինվորական պատճառական կապով հաշմանդամության կարգ տրամադրել նաև ծառայությունից 5 տարի անց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

«Երբ զինվորական ծառայության ընթացքում ստացվել է վնասվածք, խեղում կամ հիվանդություն, և դրա հիմքով դիմել են ՊՆ-ի դեպքում կենտրոնական ռազմական հանձնաժողով, Ոստիկանության դեպքում՝ իր համապատասխան հանձնաժողովը, տրվել է այդ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետ կապված զինվորական կապ, որը ներկայացվել է մեր բժշկասոցիալական հանձնաժողովին, որը և նշանակում է հաշմանդամության կարգը, բայց դա տրվել է ծառայությունից ազատումից հետո հինգ տարի ժամկետով: Մենք դեպք ենք ունեցել, որ 2000 թ. մարդը դուրս է եկել ծառայությունից, բայց 2018 թ. է դիմել հաշմանդամության կարգի հետ կապված, և պատճառական կապ է առաջացրել, և քանի որ օրենքում նշված է, որ հինգ տարուց հետո չենք կարող զինվորական պատճառական կապ տալ, և միայն աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ ենք կարող նշանակել, ՍԴ-ն որոշել է, որ սա հակասում է Սահմանադրությանը, և մենք հանում ենք այդ կարգավորումը»,- ասաց Գասպարյանը:

Նախարարի առաջին տեղակալը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումն ազդելու է պետական բյուջեի վրա:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ