Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գործադիրը փոփոխեց Սիրիայում, Լիբանանում և Իրաքում առաջին անգամ ՀՀ անձնագրի հանձնման որոշումը

Գործադիրը փոփոխեց Սիրիայում, Լիբանանում և Իրաքում առաջին անգամ ՀՀ անձնագրի 
հանձնման որոշումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշման մեջ, որպեսզի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում գործող ՀՀ դեսպանություններից և հյուպատոսական հիմնարկներից առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր հնարավոր լինի ստանալ մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հարցը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

«Կառավարության որոշմամբ սահմանվել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության, Լիբանանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր կարող է տրվել այդ պետություններում ՀՀ դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Ինչպես նաև սահմանվել է, որ նշված որոշման գործողությունը տարածվում է մինչև 2018 թ. դեկտեմբերի 31-ը: Հաշվի առնելով հիշյալ պետություններում ներքին իրավիճակն ու շարունակվող լարվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել վերոնշյալ գործողության ժամկետը, որպեսզի Սիրիայում, Լիբանանում և Իրաքում բնակվող քաղաքացիները շարունակեն հնարավորություն ունենալ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ մեր դեսպանություններում ու հյուպատոսական հիմնարկներում: Նախագծով առաջարկվում է որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը»,- ասաց Ադոնցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]