Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Մարիա Շարապովան մտածում է կարիերան ավարտելու մասին  

Մարիա Շարապովան մտածում է կարիերան ավարտելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան մտածում է կարիերան ավարտելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին թենիսիստուհին հայտարարել է ավստրիական Լունց քաղաքի մրցաշարում հետագա պայքարից հրաժարվելուց հետո: «Ես սիրում եմ այս սպորտը, սակայն կյանքում այլ նպատակներ ևս ունեմ: Հիմա քիչ-քիչ մտածում եմ կարիերայիս ավարտի մասին»,-ասել է Շարապովան:

Մարիա Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1994 թվականին: 2005 թվականին դարձել է աշխարհի առաջին ռակետ: Հաղթել է «Մեծ սաղավարտ»-ի բոլոր 4 խոշորագույն մրցաշարերում:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ