Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում կբացվի էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում հայտնի «IEEE» ինստիտուտի մասնաճյուղը

Հայաստանում կբացվի էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում հայտնի «IEEE» 
ինստիտուտի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովի («WCIT 2019») շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի և  «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրայի մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարվել է էլեկտրոտեխնիկայի բնագավառում աշխարհում շատ հայտնի  «IEEE» (Institute of electrical and electronic engineers) ինստիտուտի «IEEE Computer society» բաժնի մասնաճյուղ Հայաստանում բացելու նախաձեռնության մասին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 

Երվանդ Զորյանը նշել է, որ որպես պրոֆեսիոնալ կազմակերպություն` «IEEE»-ն առաջինն է էլեկտրոնիկայի և համակարգչային տեխնիկայի բնագավառում և մինչ այժմ միջազգային այդ մեծ կազմակերպության ներկայացուցիչ Հայաստանում չի եղել։

Համալսարանի գործունեության վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել «IEEE Computer society»-ի նախագահ Չեչիլիա Մետրան։ Նա նշել է, որ «IEEE»-ն ունի ավելի քան 405 հազար անդամ աշխարհի տարբեր երկրներում։ Բաղկացած է 39 միություններից, որոնցից ամենախոշորը համակարգչային միությունն է՝ 245 մասնաճյուղերով և 13 հազար անդամներով։

«IEEE»-ն ամենահեղինակավոր կազմակերպությունն է աշխարհում էլեկտրոնային արդյունաբերության մեջ գիտական հոդվածների և գիտական սեմինարների կազմակերպման, գիտության զարգացման տեսանկյունից։ 400 հազարից ավելի անդամները հիմնականում գիտահետազոտողներ, գիտնականներ ու ինժեներներ են։

Նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Երվանդ Զորյանին Հայաստանում  տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործունեության և ներդրած ջանքերի համար։ Կարևորելով   «IEEE Computer society» մասնաճյուղի բացումը Հայաստանում` նախարարը նշել է, որ սա մեծագույն իրադարձություն է մեր երկրի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար։

Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաև դեկտեմբերին տեղի ունենալիք բարձր տեխնոլոգիական ոլորտի ամենամյա մրցանակաբաշխության մասին։ Նա նշել է, որ այս տարի նախատեսվում է մրցանակը հանձնել միջազգային հարթակում, և այն այսուհետ կլինի  համատեղ՝ ՀՀ կառավարության և «IEEE»-ի կողմից։ Սա նշանակում է, որ հայկական մրցանակը դառնում է ՀՀ վարչապետի կողմից տրվող բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային մրցանակ։

Հակոբ Արշակյանը տեղեկացրել է նաև, որ նպատակ կա հաջորդ տարի մրցանակի հանձնման արարողությունը տեղափոխել Սիլիկոնյան հովիտ, ինչը հնարավորություն կտա մեծ ընկերությունների ղեկավարներին, տեղի հայերին, բարձր տեխնոլոգիական համայնքին հավաքելու հայկական օրակարգի շուրջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]