Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Չափավոր իսլամիստները Թունիսի խորհրդարանում կզբաղեցնեն տեղերի քառորդ մասը

Չափավոր իսլամիստները Թունիսի խորհրդարանում կզբաղեցնեն տեղերի քառորդ մասը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չափավոր իսլամիստների «Ան Նահդա» կուսակցությունը 52 պատգամավորական մանդատ Է ստացել Թունիսի 217 տեղանոց խորհրդարանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ընտրությունների բարձրագույն անկախ հանձնաժողովի հաղորդագրության մեջ: Երկորդ տեղը, նախնական արդյունքների համաձայն, զբաղեցրել Է մի քանի ամիս առաջ ստեղծված «Քալբ Թունիս» (Թունիսի սիրտը) կուսակցությունը, որը գլխավորում Է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած մեդիամագնատ Նաբիլ ալ Կարուին:

Նրա կողմնակիցները 38 տեղ են ստացել խորհրդարանի նոր կազմում: Երրորդ տեղում «Դեմոկրատական շարժում» կուսակցությունն Է, որն ստացել Է 22 մանդատ: Բացի այդ, խորհրդարանի նոր կազմում տեղ Է գտել «Կարամա» (Արժանապատվություն) կուսակցությունը, որը ներկայացված կլինի 21 պատգամավորով: Մնացած կուսակցություններն ստացել են հինգից մինչեւ 17 պատգամավորական մանդատ: Հոտեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում 217 պատգամվորական մանդատներին հավակնում Էր շուրջ 15 հազար թեկնածու: Ընտրված պատգամավորները պետք Է ստեղծեն կառավարող կոալիցիա եւ ձեւավորեն նոր կառավարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]