Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը եւ Ջոնսոնը մտահոգ են, որ Թուրքիայի գործողությունները կարող են հումանիտար աղետ հրահրել

Թրամփը եւ Ջոնսոնը մտահոգ են, որ Թուրքիայի գործողությունները կարող են հումանիտար աղետ հրահրել


ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհանգստացած են Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունից եւ գտնում են, որ այն կարող Է հումանիտար աղետ հրահրել տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԱՄՆ-ի նախագահի հետ Ջոնսոնի հեռախոսազրույցի վերաբերյալ վարչապետի դիվանատան տարածած հայտարարության մեջ:
«Ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայի հյուսիսարեւելյան շրջան թուրքական ներխուժման եւ տարածաշրջանում հումանիտար աղետի վտանգի կապակցությամբ»,- նշվում Է փաստաթղթում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբն ասել Է, որ «միակաողմանի կարգով ռազմական գործողություններ սկսելով»՝ Անկարան կարող Է ապակայունացնել իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ ի չիք դարձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունները:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել Է Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» անվանումով ռազմական գործողություն անցկացնելու մասին՝ նապատակ ունենալով ստեղծել բուֆերային գոտի, ուր, Անկարայի մտահղացմամբ՝ կտեղափոխվեն Թուրքիայի տարածքում ապաստանած փախստականները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]