Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ. ՓՄՁ-ների 52.1 տոկոսը գործունեություն է ծավալում Երեւանում

ՀՀ. ՓՄՁ-ների 52.1 տոկոսը գործունեություն է ծավալում Երեւանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Փոքր ու միջին ձեռներեցության հատվածի ստեղծածը ի՞նչ կարեւորություն ունի մեր երկրի համար: Պատասխանը տանք ազգային վիճակագրական ծառայության որոշ տվյալներով:

2017 թ. ՀՀ-ում գործող տնտեսվարողների թիվը 59 575 է եղել, որից միայն 108-ն են (շուրջ 0.18 տոկոս) դասվել որպես խոշոր տնտեսվարողներ։ ՓՄՁ-ների 52.1 տոկոսը գործունեություն են ծավալում Երեւանում: ՀՀ ձեռնարկությունների մեկ աշխատողի ստեղծած ավելացված արժեքը տարեկան կտրվածքով կազմում է շուրջ 9.3 մլն. դրամ (մոտ 18.7 հազ. դոլար), խոշոր ընկերություններում այն կազմում է 10.7 մլն․ դրամ (մոտ 222 հազ. դոլար),  իսկ ՓՄՁ-ներում՝ միջինը 8 մլն. դրամ (մոտ 16.8 հազ.  դոլար): 2017 թ. գերփոքր, փոքր եւ միջին ձեռնարկությունների դերը ընդհանուր ՀՆԱ-ում կազմել է 24.6 տոկոս։ ՀՀ կառավարության ծրագրում տնտեսության եւ, մասնավորապես, ՓՄՁ զարգացման համար կարեւոր ոլորտ նախանշված զբոսաշրջության ոլորտի գլխավոր բաղադրիչ մաս կազմող կացության եւ հանրային սննդի կազմակերպման բաժնում ստեղծված ավելացված արժեքի 98.3 տոկոսը ստեղծվում է ՓՄՁ-ների կողմից:

էկոնոմիկայի նախարարությունը մինչեւ հոկտեմբերի 23-ը քննարկման է դրել ՓՄՁ զարգացման 2020-2024 թթ. ռազմավարությունը: Դրա գործողության ընթացքում ՓՄՁ-ում ստեղծվելու է 39 հազար նոր աշխատատեղ։ Ինչից է սկսելու: Կամ՝ որն է լինելու առաջնային քայլը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]