Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Հոկտեմբեր

Ոստիկանությունը հայտնում է Շենգավիթի նախկին ղեկավարի ապօրինությունների բացահայտման մասին

Ոստիկանությունը հայտնում է Շենգավիթի նախկին ղեկավարի ապօրինությունների 
բացահայտման մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունների բացահայտման մասին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից,  ոստիկանության Երևան քաղաք վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, համայնքապետարանի տարբեր աշխատակիցների միջոցով վարչական շրջանի տարբեր տնտեսվարող անձանցից, ինչպես և ռուսաստանաբնակ անձանցից հավաքագրել է ընդհանուր 9900 դոլարին համարժեք 4․752․000 դրամ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրվակով։

«Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ վարչական շրջանի նախկին ղեկավարը հիշյալ ֆինանսական միջոցներով իր մտերիմների օգնությամբ ձեռք է բերել և Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկը նվիրաբերել է Շենգավիթ վարչական շրջանի ԵԿՄ տարածքային կազմակերպության նախագահին, իսկ մյուսը, հաշվառելով իր վարորդի անվամբ, յուրացման եղանակով հափշտակել է։ Անձնական կարիքների համար օգտագործված մեքենան հայտնաբերվել է վարչական շրջանի նախկին ղեկավարի առանձնատան ավտոտնակում։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Նախաքննության ընթացքում նախկին պաշտոնատար անձը վերականգնել է պատճառված վնասը։ Քննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ