1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը քննարկել Է կուսակցությունների ֆինանսավորման հարցեր

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը քննարկել Է 
կուսակցությունների ֆինանսավորման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակիցներն անդրադարձել են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն ու պատժամիջոցներին վերաբերող հարցերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ  նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Արմեն Խուդավերդյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացրել է պատժամիջոցների կիրառման միջազգային փորձը: Նշվել է, որ ուսումնասիրված 27 երկրներից միայն Շվեյցարիայում է բացակայում պատժամիջոցը, մյուսներում՝ մեծամասամբ, կիրառվում են վարչական տուգանքներ:

Մասնակիցները քննարկել են նաեւ վերահսկողությամբ զբաղվող մարմնին առնչվող հարցը. շրջանառվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վերաքննիչ պալատի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անունները:

Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝  նախընտրական շրջանում վերահսկողությունը պետք է իրականացնի ԿԸՀ-ն՝ մի քանի պատճառով: Դրանցից ամենաէականն այն է, որ նշյալ ժամանակահատվածում կարող են ծագել օրենքի մեկնաբանմանը, ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելուն եւ նախընտրական շրջանում հավաքականությանն առնչվող խնդիրներ:

Պատգամավորները կարծում են, որ վերահսկողության գործառույթը պետք է տրամադրել չեզոք մարմնի,  ըստ նրանց՝ դա կարող է իրականացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը նշել է, որ առաջիկայում կանդրադառնան մի շարք առանձնացված խնդրահարույց դրույթների եւս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]