Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քարդաշյանն ինստագրամի 150 մլն հետևորդների հետ տպավորություններով է կիսվել Հայաստանից

Քարդաշյանն ինստագրամի 150 մլն հետևորդների հետ տպավորություններով է կիսվել 
Հայաստանից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջի մոտ 150 մլն հետևորդների հետ կիսվել է Հայաստան կատարած վերջին այցի հիշարժան դրվագներով, ստացած հայկական նվերներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյանն ինստագրամի «Սթորի» բաժնում կիսվել է քրոջ՝ Քորթի Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ այցից հետո հրապարակած լուսանկարով: Լուսանկարը մակագրված է «Ի հիշատակ 1.5 միլիոն հայերի, ովքեր կոտորվել են»:

Քարդաշյանը հրապարակել է նաև Երևանում «PicsArt»-ի գրասենյակում աշխատակիցների հետ արված լուսանկարը: Հեռուստաաստղը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ աշխատողների 51 տոկոսը կանայք են՝ նշելով,որ հպարտանում է այդ հիանալի թիմով:

Քարդաշյանն իր հետևորդներին է ներկայացրել նաև Հայաստանում ստացած նվերները: Դրանցից մեկը իր ծաղրանկարն է, որի հետևի ֆոնին հայոց եռագույնն է: Հայ երկրպագուները հեռուստաաստղին նվիրել են նաև հայկական տառերով պայուսակներ, տնային պայմաններում պատրաստված օճառներ, զարդեր, որոնք տեսանելի են հրապարակված տեսանյութում:

Քարդաշյանը քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի և երեխաների հետ Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Երևանում անցկացվող WCIT 2019 համաժողովին: Հեռուստաաստղը և նրա քույրը Հայաստան կատարած այցի ընթացքում նաև հասցրել են իրենց երեխաներին մկրտել Էջմիածնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]