1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հիվանդանոցից վերադարձած դատապարտյալի մոտ հայտնաբերվել է թանկարժեք հեռախոս

Հիվանդանոցից վերադարձած դատապարտյալի մոտ հայտնաբերվել է թանկարժեք 
հեռախոս

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկությունների սենյակում անձնական խուզարկության են ենթարկել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտից «Արթիկ» ՔԿՀ վերադարձված դատապարտյալ Դ. Վ.-ին: Վերջինս մինչ խուզարկության ենթարկվելն ինքնակամ ներկայացրել է ձեռքի պայուսակում թաքցրած բջջային երեք հեռախոսը, որոնցից մեկը թանկարժեք՝ «Vertu» ապրանքանիշի, լյուքս դասի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

«Այնուհետ անձնական խուզարկությամբ դատապարտյալի գուլպայի միջից հայտնաբերվել է ևս մեկ բջջային հեռախոս, իսկ ձախ աճուկային հատվածից՝ քուղով կաշվե փաթեթ, որի մեջ եղել է հավանաբար թմրամիջոց հանդիսացող դեղնավուն, թանձր հեղուկով լի 10 մլ տարողությամբ սրվակ:

Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]